Ժոզե Մոուրինյոն քննադատել է Շոուին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է իր թիմի պաշտպանական գործողությունները վերջին հանդիպումների ընթացքում:

««Սիթիի» առաջին գոլի և «Ուոտֆորդի» 2-րդ գոլի նմանությունը անհավանական է: Մեկ շաբաթ առաջ Կոլարովը խաղադաշտի անկյունից կարողացավ ներխուժել պաշտպանություն, այն դեպքում երբ իմ ֆուտբոլիստները պրեսինգի փոխարեն, որոշեցին նրան թույլ տալ դա անել: Այսօր Ամրաբաթը նույնպես ստացավ գնդակ, իսկ մեր ձախ պաշտպանը 25 մետր այն կողմ էր նրանից, սակայն պետք է լիներ 5 մետրի վրա: Բայց անգամ եթե դու 25 մետրի վրա ես, դու պետք է վազես և պրեսինիգի դիմես, բայց ոչ, մենք չգիտես ինչի պետք է սպասենք:

Սա ոչ թե տակտիկական, այլ նաև հոգեբանական պահ է»,- ասել է Մոուրինյոն

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ