Ժոզե Մոուրինյոն կարող է որակազրկվել

Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեղադրանքներ է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

Նման որոշումը կապված է պորտուգալացի մասնագետի կողմից արված մեկնաբանություններին «Լիվերպուլի» հետ խաղի գլխավոր մրցավար Էնտոնի Թեյլորի հասցեին:

Ֆեդերացիայի օրենքների համաձայն ցանկացած տեսակի մեկնաբանությունները հանդիպման պաշտոնական ներկայացուցիչների հասցեին արգելված են, քանի որ դրանք կարող են ազդել մրցավարի հետագա քայլերի և որոշումների վրա:

Հոկտեմբերի 31-ին Մոուրինյոն պետք է պատասխանի իրեն առաջադրված մեղադրանքներին:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» հետ խաղից առաջ «Առանձնահատուկը» հայտարարել էր, որ որևէ մեկը մտադրված ճնշում է գործադրում մրցավար Էնտոնի Թեյլորի վրա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ