Ժոզե Մոուրինյոն հրապարակել է այն 20 ֆուտբոլիստների անունները, ովքեր կմեկնեն Հոլանդիա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մամլո ասուլիսի ժամանակ հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կմեկնեն Հոլանդիա մասնակցելու Եվրոպա լիգայի «Ֆեյենորդի» հետ հանդիպմանը:

ՄՅՈՒ-ի հայտացուցակը ՝ Դե Խեա, Ռոմերո, Ջոնսթոուն – Դարմիան, Բայի, Բլինդ, Ֆոսու-Մենսահ, Ռոխո, Սմոլինգ – Կարիկ, Հերերա, Մատա, Մեմֆիս, Պոգբա, Շնեյդերլին, Յանգ – Իբրահիմովիչ, Մարսիալ, Ռեշֆորդ:

Ավելի վաղ նշել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի մեկնի Հոլանդիա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ