Ժոզե Մոուրինյոն ասել է, թե ինչու է Մխիթարյանը հայտնվել պահեստայինների նստարանին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի վերջին պաշտոնական 2 խաղերի ժամանակ հայտնվել պահեստայինների նստարանին:

«Լեսթերի» և «Բորնմութի» դեմ խաղերի ժամանակ ավելի ճիշտ էր խաղադաշտ դուրս բերել Լինգարդին և Մատային, քանի որ նրանք լավագույն տարբերակն էին թիմի համար:

«Լեթերի» դեմ խաղի ժամանակ մենք Լինգարդի արագության կարիքն ունեինք, իսկ ահա Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Բորնմութի» դեմ խաղի ժամանակ ես հասկացա, որ մեզ կարող է ճնշեն և Մատայի պես ֆուտբոլիստը կարող է շատ բաց տարածություններ փակել և օգտակար լինել թիմին: Ես որոշեցի կենտրոնում օգտագործել Ռունիին Իբրային ավելի մոտ և որոշեցի Միկիին թողնել պահեստայինների նստարանին:

Շատ մարզիչներ, երբ գնում են ֆուտբոլիստների, երբ դա նրանց որոշումն է գնել ինչ-որ ֆուտբոլիստի, առաջինը նրանք պետք է ապահովեն իրենց և իրենց ընտրությունը: Խաղացողները, որոնց նրանք գնում են պետք է միշտ խաղան: Սակայն ես այդ մարզիչներից չեմ: Այս երկու դեպքերում Լինգարդի և Մատայի խաղադաշտում հայտնվելը լավագույն տարբերակն էր թիմի համար:

Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և ընթացիկ մրցաշրջանում նա շատ անգամ հնարավորություն կստանա խաղադաշտ դուրս գալու»,- ասել է Մոուրինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ