Ժոզե Մոուրինյոն ասել է, թե երբ է պատրաստվում վերադառնալ մարզչական աշխատանքին

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ առաջիկա ամռանը պատրաստվում է գլխավորել նոր ակումբ: Վերջին ամիսներին պորտուգալացուն կապում են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, սակայն կոնկրետ քայլեր դեռ չեն ձեռնարկվել այդ ուղղությամբ:

«Իհարկե, ես շատ եմ կարոտում իմ աշխատանքը: Հուլիսին կվերադառնամ մեծ ֆուտբոլ: Հիմա դեռ մայիսն է, իսկ մինչև հուլիսը դեռ երկար ժամանակ կա: Շարունակում եմ հանգստանալ և վայելել ընտանիքիս հետ ժամանակը: Ինչ վերաբերվում է «Մանչեսթեր Յունայթեդին», ապա ես ոչ մի բանից տեղյակ չեմ»,- ասել է Մոուրինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ