Ժոզե Մոուրինյոն առաջիկա ժամերի ընթացքում պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելուն:

Ինչպես հաղորդում է Sky-ը, պորտուգալացին առաջիկա ժամերի ընթացքում պայմանագիր կստորագրի անգլիական գրանդի հետ:

Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «ՄՅՈՒ»-ն դուրս է եկել Անգլիայի գավաթի եզրափակիչ և դեռ շարունակում է պայքարել 4-րդ հորիզոնականը զբաղեցնելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ