Ժոզե Մոուրինյո. «Ես ուզում եմ գնալ ռեստորան, սակայն չեմ կարողանում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հարցազրույց է տվել Sky Sports-ին:

Վերջինս հայտնել է, որ Մանչեսթերում իր կյանքը վերածվել է մղձավանջի և այժմ նրա համար ծանր ժամանակաշրջան է:

«Իմ կյանքը Մանչեսթերում վերածվել է մղձավանջի: Ես ուզում եմ զբոսնել, բայց չեմ կարողանում:

Ես դեռ ապրում եմ հյուրանոցում, իմ անձնական կյանքի պակասը այդքան էլ ինտենսիվ չէ Լոնդոնում: Ես կարոտում եմ իմ ընտանիքը:

Ես ուզում եմ գնալ ռեստորան, սակայն չեմ կարողանում»,- ասել է պորտուգալացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ