Ժոզե Մոուրինյո. «Երկուշաբթի օրերի հանդիպումները կասկածելի նվեր են «ՄՅՈՒ»-ի համար. Դա տրոյական ձի է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է ԱՊԼ-ի խաղային օրացույցը:

 

Հոկտեմբերի 17-ին «Յունայթեդը» ԱՊԼ-ում արտագնա հանդիպում կանցկացնի «Լիվերպուլի» հետ,  3 օր անց (հոկտեմբերի 20) կընդունի «Ֆեներբահչեին» (Եվրոպա լիգա), 3 օր անց (հոկտեմբերի 23) ԱՊԼ-ի հերթական տուրում արտագնա հանդիպում կանցկացնի «Չելսիի» հետ, իսկ հոկտեմբերի 26-ին կխաղա Անգլիայի գավաթում:

«Մենք կարող էինք «Լիվերպուլի» հետ խաղալ շաբաթ կամ կիրակի: Սակայն մենք խաղում ենք երկուշաբթի և մենք գուցե այդքան էլ լավ մարզավիճակում չենք լինի:

Ընդհանրապես երկուշաբթի օրերի հանդիպումները կասկածելի նվեր են մեզ համար: Դա մի տեսակ նման է տրոյական ձիու: Դժվար իրավիճակ է ստեծվելու մեզ համար, բայց մենք կփորձենք նաև դուրս գալ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ»

Ավելի վաղ խաղալու ենք «Սթոքի» հետ (հոկտեմբերի 2), սա ևս մեկ «նվեր» է: «Սթոքը» այդքան էլ վատը չէ»,-ասել է Մոուրինյոն:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ