Ժոզե Մոուրինյո. «Վստահ եմ, որ Մխիթարյանը փայլելու է Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ Հենրիխ Մխիթարյանը կփայլի անգլիական գրանդում, սակայն պորտուգալացին չի շտապում հայ ֆուտբոլիստին ընդգրկել թիմի հիմնական կազմում:

«Դա շատ բարդ է: Եթե Մատան հայտնվի պահեստայինների նստարանին, ապա դուք կասեք, որ ես ուզում եմ նրան վաճառել: Եթե չխաղա Մարսիալը, դուք կասեք, որ նրա մոտ ճգնաժամ է: Եթե չի խաղում Դեպայը, ապա նա մոտ է թիմից հեռանալուն: Այս ամենը նրա պատճառով է, քանի որ ես մտածում եմ, որ բոլորը ֆուտբոլիստները, ովքեր Մխիթարյանից առաջ են խաղում շատ լավն են:

Շատ մարզիչներ գնում են իրենց համար ֆուտբոլիստների, ովքեր միանշանակ իրենց հետ են խաղում, քանի որ մտածում են պաշտպանության մասին: Ես գնել եմ այս ֆուտբոլիստին,որպեսզի ցույց տամ ամբողջ աշխարհին, որ ես ճիշտ եմ:

Ես գիտեմ, որ նա ֆանտաստիկ խաղացող է և վստահ եմ, որ նա կփայլի: Ես չեմ շտապում միշտ նրան խաղադաշտ դուրս բերել առաջին րոպեներից, քանի որ չեմ ցանկանում, որպեսզի բոլորը միանգամից տեսնեն, թե որքան լավն է նա: Նա պատրաստ է խաղալ և հնարավոր է խաղա «Հալլի» դեմ»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ