Ժոզե Մոուրինյո. «Սա ԱՊԼ-ն է. Այստեղ սխալների համար պատժում են»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է մնացել իր ֆուտբոլիստների խաղից: Երեկ «Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 1-ին տուրում կարողացավ 3-1 հաշվով հաղթել «Բորնմութին»: Մոուրինյոն հանդիպման ավարտից հետո նշել է, որ եթե նրանք ևս մեկ գոլ բաց թողնեին, ապա ամեն ինչ կարող էր փոխվել:

«Ես գոհ եմ իմ ֆուտբոլիստների ցուցադրած խաղից: Ավելի շատ հավանեցի, թե ինչպես էինք  գործում հարձակման գծում: Եթե «Բորնմութին» հաջողվեր խփել 2-րդ գնդակը, ապա խաղի վերջին րոպեները ահավոր ծանր էին անցնելու: Սա ԱՊԼ-ն է, որտեղ սխալների համար պատժում են»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայում իր նորամուտը նշեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ