Ժոզե Մոուրինյո. «Ռեշֆորդը «Ֆեյենորդի» հետ խաղը կսկսի առաջին րոպեներից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ հարձակվող Մարկոս Ռեշֆորդը Եվրոպա լիգայի առաջին տուրի «Ֆեյենորդի» հետ հանդիպումը կսկսի առաջին րոպեներից:

«Ինձ համար «Ֆեյենորդի» դեմ հանդիպումը շատ կարևոր է և Ռեշֆորդը անպայման կխաղա: Ես վստահում եմ նրան և գիտեմ, որ նրան հիանալի ապագա է սպասվում»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի «Ֆեյենորդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ