Ժոզե Մոուրինյո. «Օլդ Թրաֆորդում» ամեն ինչ հնարավոր է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ մեծ անհամբերությամբ  է սպասում նոր մրցաշրջանին: Ըստ պորտուգալացի մասնագետի, վերջինս  «Օլդ Թրաֆորդում» մեծ նվաճումներ և հիանալի զգացողություններ է ունեցել:

«Առաջին անգամ հայտնվեցի «Օլդ Թրաֆորդում» «Պորտուի» հետ, որի հետ այդ տարի դարձա Չեմպիոնների լիգայի հաղթող: Մեզ հաջողվեց գրավել դարպասը հանդիպման վերջին րոպեին և պատմություն կերտել ինձ և ամբողջ Պորտուգալիայի համար: Այդ իսկ պատճառով միշտ իմացել եմ, որ «Երազանքի թատրոնում» ամեն ինչ հնարավոր է:

Այստեղ հաղթել եմ «Պորտուի», «Չելսիի» և «Ռեալիի» հետ: Ժամանակն է նույնը անել «Յունայթեդի» երկրպագուների համար,- ասել է Մոուրինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ