Ժոզե Մոուրինյո. «Օգոստոսին ոչ բոլորը խաղաժամանակ կստանան»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Բորնմութի» դեմ խաղից հետո խոսել է հանդիպման մասին:

«Ես շատ ուրախ եմ: «Բորնմութը» միշտ լավ է մեկնարկում մրցաշրջանը, սակայն մենք կարողացանք վերահսկողության տակ պահել հանդիպումը:

Երկրորդ խաղակեսում մենք վստահ էինք գործում, սակայն ԱՊԼ-ում սխալվել չի կարելի, ու «Բորնմութը» գոլ խփեց: Ամեն դեպքում ամբողջ խաղն է անցել մեր վերահսկողությամբ, այդ իսկ պատճառով ես գոհ եմ:

Զարմանալի է, որ Իբրահիմովիչը մինչև հիմա «Ոսկե գնդակ» չի ստացել, սակայն նա ուզում է ԱՊԼ-ի չեմպիոն դառնալ, ոչ թե «Ոսկե գնդակ» ստանալ:

Պոգբան ֆենոմենալ ֆուտբոլիստ է. նա կարևոր դեր է ունենալու մեր թիմում:

Օգոստոսին ոչ բոլորը խաղաժամանակ կստանան, բայց սեպտեմբերից մեկնարկում են Եվրոպա լիգան ու Գավաթի խաղարկությունը: Բոլորն իրենց հնարավորությունը կստանան»,- BBC-ն փոխանցում է Մոուրինյոյի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ