Ժոզե Մոուրինյո. «Մխիթարյանը երջանիկ չէ, բայց ես նրան ասել եմ, որ նա կխաղա «Ֆեյենորդի» դեմ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղալու է հինգշաբթի օրը կայանալիք «Ֆեյենորդի» դեմ Եվրոպա լիգայի հանդիպմանը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ԱՊԼ-ի վերջին տուրում նորից դուրս էր մնացել թիմի հայտացուցակից և շատերի համար անհասկանալի էր, թե ինչու հայ ֆուտբոլիստը չմասնակցեց «Արսենալի» հետ խաղին:

«Ես նրան այսօր (շաբաթ) ասել եմ, որ նա մասնակցելու է «Ֆեյենորդի» հետ խաղին: Նա փորձում է: Ակնհայտ է, որ նա երջանիկ չէ, բայց նա կարողանում է լուռ մնալ, շատ աշխատել և փորձել հարմարվել:

Այդ խաղը նրա համար չէր, քանի որ  չեմ կարծում, թե նա կարիք ունի 10-20 րոպե խաղալու, այն էլ պահեստայիններից: Կարծում եմ, որ նա լավ խաղի կարիք ունի և պետք առաջին րոպեներից սկսի, կամ եթե ոչ, գոնե 2-րդ խաղակեսից: Նրա վրա պետք է քիչ ճնշում գործադրել և նա կցուցադրի իր լավագույն որակները»,- ասել է Մոուրինյոն:

Ավելացնենք, որ Եվրոպա լիգայի առաջին խաղում, «Յունայթեդը» Հոլանդիայում զիջել էր «Ֆեյենորդ»-ին: Պատասխան հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին «Օլդ Թրաֆորդում» (Երևանի ժամանակով 00:05, նոյեմբերի 25):

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ