Ժոզե Մոուրինյո. «Մեզ ևս մեկ ֆուտբոլիստ է միանալու»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ակումբի առաջիկա տրանսֆերներից:

«Մեզ կմիանա ևս մեկ ֆուտբոլիստ: Դա կարող եմ հաստատել: Չեմ ուզում խոսել Պոգբայի մասին, քանի որ նա «Յուվենտուսի» ֆուտբոլսիտն է: Ինձ դուր չի գա, եթե մյուս մարզիչները խոսեն իմ ֆուտբոլիստներից:

Տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 31-ին: Սակայն լավ կլիներ, որպեսզի վերջնական կազմը պատրաստ լիներ մինչև Պրեմիեր լիգայի սկսվելը»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ այդ նորեկը կարող է դառնալ Պոլ Պոգբան, որին վերջին օրերի ընթացքում ակտիվորեն կապում են ՄՅՈՒ-ի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ