Ժոզե Մոուրինյո. «Ջոնսը և Սմոլինգը խաղադաշտ կվերադառնան մայիսին, իսկ Մատայի համար մրցաշրջանն ավարտված է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ֆուտբոլիստների վնասվածքների մասին:

«Ֆիլ Ջոնսը և Քրիս Սմոլինգը խաղադաշտ կվերադառնան մայիսին, իսկ Մատայի համար մրցաշրջանն ավարտված է:

«Չելսիի» հետ խաղում պաշտպանությունում կխաղան Բային և Ռոխոն: Ներկա պահին ուրիշ ոչ մի բան չեմ կարող անել: Բային և Ռոխոն պետք է խաղան մինչև վերջ: Այլ տարբերակ չունեմ, քանի որ իմ ենթակայության տակ չկան ուրիշ կենտրոնական պաշտպաններ»,- ասել է Ժոզեն:

Ավելացնենք, որ այս կիրակի ԱՊԼ-ի 32-րդ տուրում »Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Չելսիի» դեմ:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ