Ժոզե Մոուրինյո. «Ի տարբերություն Կլոպի, ես խաղադաշտ եմ դուրս գալիս թիմ մարզելու համար, ոչ թե Կլոպի պես ձեռքերով թափահարելու»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ԱՊԼ-ի 8-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղից առաջ խոսել է իր գործընկերոջ ՝ Յուրգեն Կլոպի մասին:

«Ի տարբերություն Կլոպի, ես խաղադաշտ եմ դուրս գալիս թիմ մարզելու համար, ոչ թե Կլոպի պես ձեռքերով թափահարելու»,- ասել է Մոուրինյոն:

Առաջիկա հանդիպումը կլինի 4-րդը այս 2 մարզիչների միջև: 2013թ. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մոուրինյոն, ով այդ ժամանակ գլխավորում էր «Ռեալը» 2 խաղերի արդյունքում զիջեց Կլոպի «Բորուսիային», իսկ անցած տարի արդեն գերմանացի մասնագետը «Լիվերպուլի» օգնությամբ հաղթեց «Չելսիին» 3-1:

«Լիվերպուլ» – «ՄՅՈՒ» հանդիպումը կկայանա այսօր, հանդիպման սկիզբը ՝ 23:00:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ