Ժոզե Մոուրինյո. «Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է խաղալ «Լիվերպուլի» դեմ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քիչ առաջ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա մասնակցել ԱՊԼ-ի առաջիկա տուրի «Լիվերպուլի» հետ խաղին:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին, որի ժամանակ վնասվածք էր ստացել:

Պորտուգալացին նշել է նաև, որ Յուրգեն Կլոպի թիմի հետ խաղին պատրաստ կլինի նաև պաշտպան Լյուկ Շոուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ