Ժոզե Մոուրինյո. «Ֆեներբահչեն» խաղում էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, իսկ ահա սա «ՄՅՈՒ»-ի համար նախամրցաշրջանի հանդիպում էր»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպա լիգայի 4-րդ տուրի «Ֆեներբահչեից» կրած պարտությունից հետո հայտարարել է, որ իր թիմը  հոգեբանորեն պատրաստ  չէր այս հանդիպմանը:

«Խնդիրները սկսվեցին սկզբից, քանի որ մեր մոտեցումը այս խաղին ուրիշ էր: Մեր մրցակիցը խաղում էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, իսկ սա մեզ համար նախամրցաշրջանի հանդիպումը էր: «Ֆեներբահչեն» արժանի էր այս հաղթանակին: Ֆուտբոլում միայն որակը չէ, այլ նաև տանջանքը, նվիրվածությունը իր գործին և հաղթելու ձգտումը:

Թիմ, որը գոլ է բաց թողնում հանդիպման 2 րոպեին, թիմ, որը պատրաստ չէ հոգեբանորեն և այդքան էլ կենտրոնացած չէ խաղի վրա»,- ասել է Մոուրինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ