Ժոզե Մոուրինյո. «Չենք ուզում խաղալ Եվրոպա լիգայում, բայց ուզում ենք հաղթել այդ մրցաշարում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Եվրոպա լիգայի առաջիկա հանդիպման և ընդհանուր մրցաշարի մասին:

«Սա այն մրցաշարը չէ, որին ՄՅՈՒ-ն ցանկանում է մասնակցել: Ոչ ես, ոչ էլ ֆուտբոլիստները չեն ցանկանում հանդես գալ Եվրոպա լիգայում: Սակայն սա է իրականությունը և մենք խաղում ենք այստեղ: Մեզ սպասվում է բարդ հանդիպում և պետք է մոտիվացիա գտնենք այն խաղալու համար: Ես արդեն գտել եմ և մնացել է այն փոխանցել ֆուտբոլիստներին, քանի որ հասկանում եմ, որ Եվրոպա լիգան ՝ դա այն չէ, ինչ ցանկանում եմ մեծ ֆուտբոլիստները:

 

Կիրակի օրը մեզ շատ կարևոր հանդիպում է սպասվում և ես մտածում եմ այդ երկու խաղերի մասին,բայց դա վերաբերվում է ինձ, ոչ թե ֆուտբոլիստներին: Մենք պետք է հարգենք Եվրոպա լիգայի մրցաշարը և լավ հանդես գանք: Մեր կարգի ակումբի համար «լավ հանդես գալ Եվրոպա լիգայում» նշանակում է դուրս գալ փլեյ-օֆֆ: Մենք ցանկանում ենք հաղթել այս մրցաշարում: Դա դժվար կլինի դա անել,բայց ավելի հեշտ է խոսել դրա մասին:

Ահա այսպիսի տրամադրությամբ ենք մոտենում այս մրցաշարին»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Ֆեյենորդին»:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ