Ժոզե Մոուրինյո. «Այսպիսի խաղը Մխիթարյանին իրավունք է տալիս հավատալ, որ նա կմասնակցի նաև հաջորդ հանդիպմանը»

Ժոզե Մոուրինյոն Եվրոպա լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» –  «Ֆեյենորդ» (4:0) խաղի ավարտից հետո խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին, ով երեկ երկրպագուների կողմից ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Այսպիսի խաղը Մխիթարյանին իրավունք է տալիս հավատալ, որ նա կմասնակցի նաև հաջորդ հանդիպմանը:

Այժմ նա պետք է ավելի լավ խաղա Պրեմիեր լիգայում, քանի որ ԱՊԼ-ը դա լրիվ ուրիշ մակարդակ է: Նա պետք է ևս մեկ քայլ կատարի: Ակնհայտ է, որ հիմա նա ավելի վստահ է: Այսպիսի խաղը Մխիթարյանին իրավունք է տալիս հավատալ, որ նա կմասնակցի նաև հաջորդ հանդիպմանը: Նա պետք է այսպես հանդես գա նաև Պրեմիեր լիգայում, ֆիզիկապես ավելի ուժեղ խաղալով և ավելի ագրեսիվ գործելով:

Ինչ վերաբերվում է նրա խաղային որակներին, ապա մենք գիտենք, թե ինչու ենք հենց նրան գնել: Գիտենք, որ նա տեխնիկապես շատ ուժեղ և խելացի ֆուտբոլիստ է, ով շատ լավ է կարդում խաղը: Միայն կարող եմ գովալ նրա ցուցադրած խաղը, քանի որ նա իսկապես շատ լավ խաղաց»,- ասել է Մոուրինյոն:

Մոուրինյոն՝ Մխիթարյանի մասին

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ