Ժոզե Մոորինյոն նշել է իր միակ տրանսֆերային ձախողումը ՄՅՈՒ-ում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պորտուգալական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտնել է իր գլխավոր տրանսֆերային ձախողումն այս ամառ:

«Ես ուշ եկա թիմ: Մենք պայմանագիր կնքեցինք մայիսին, բայց արդեն գործընթացից դուրս էինք մնացել: Բայց եթե ես ավելի շուտ գայի, ապա անպայման ձեռք կբերեինք Ռենատու Սանշեսին»,-ասել է Մոուրինյոն:

«Ես շատ ազատ ժամանակ ունեի, ուստի «Բենֆիկայի» ու Պորտուգալիայի առաջնության շատ խաղեր եմ դիտել: «Մանչեսթեր Յունայթեդը» ևս հետևել է նրան: Բայց այժմ նա արդեն մեծ ակումբում է, մեկ այլ առաջնությունում, որտեղ, ամենայն հավանականությամբ, կդառնա չեմպիոն»,-եզրափակել է պորտուգալացի մարզիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ