Ժորժե Մենդեշը նշել է, թե ինչ մրցանակ է Ռոնալդուն մի օր անպայման հաղթելու

Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել Պորտուգալիա – Իսլանդիա մրցավեճից հետո տեղի ունեցած դրվագը, երբ Կրիշտիանու Ռոնալդուն անտերբերությամբ էր պատասխանել իրենից մարզաշապիկ խնդրող իսլանդացի ֆուտբոլիստից: Շաբաթ օրը իր հաճախորդի պաշտպանությամբ է հանդես եկել Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը` նշելով, որ նա արժանի է «Լավագույն մարդ» մրցանակին:

«Կրիշտիանուն լավագույն օրինակն է մեր հասարակության և երիտասարդների համար: Նա հայտնի է ոչ միայն իր ֆուտբոլային որակների, այլև իր մարդասիրության համար: Կրիշտիանուն բոլոր ժամանակների լավագույն մարզիկն է: Ու եթե լիներ մրցանակ «Լավագույն մարդ» անվանակարգով, ապա նա հաղթելու էր դա, որովհետև լավ հայր է ու ընկեր»,-ասել է Մենդեշը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ