Ժորդի Ալբան կարող է բաց թողնել «Ռեալի» հետ հանդիպումը

«Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժորդի Ալբան կարող է բաց թողնել Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա Կլասիկոն, հայտնում է Marca-ն՝ հղում կատարելով RAC1-ին։

«Բարսելոնայի» ձախ պաշտպանը վնասել է սրունքը Ռումինիա – Իսպանիա ընկերական խաղի ժամանակ, ինչը վտանգի տակ է դնում Կլասիկոյին նրա մասնակցությունը։

Ալբան ակումբի ենթակայության տակ վերադառնալուն պես բուժզննում կանցնի, որի արդյունքում էլ պարզ կդառնա վնասվածքի լրջությունը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ