Ժոաու Մարիուն ցանկանում է տեղափոխվել իսպանական գրանդ

Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Ժոաու Մարիուն ցանկանում է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»՝ հայտնում է Sport.es-ը:

Ֆուտբոլիստը հուսով է, որ նույն թիմում հանդես կգա ազգային ընտրանու կազմում իր թիմակիցների՝ Պեպեի ու Ռոնալդուի հետ միասին:

Ավելի վաղ տեղեկություններ կային, թե Մարիուն մոտ է 40 միլիոն եվրոյով «Ինտեր» տեղափոխությանը:

23-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ