Ժոան Լապորտա. «Բարսելոնայի» որոշ ուժեր ցանկանում են՝ Մեսին հեռանա»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ թիմի ներկայիս ղեկավարությունը վնասում է ակումբի հեղինակությունը:

«Բարսելոնայում» որոշ ուժեր կան, որ ցանկանում են Մեսիի հեռանալը: Դատարանի որոշումը պետք է հարգել, սակայն բոլորն են հասկանում, որ Մեսին վճարում է հարկեր, իսկ խոսքը վերաբերում է մեծ գումարներին:

«Բարսելոնան» ավելին է, քան ակումբ, և ես հպարտ եմ եղել ղեկավարել այն: Իմ աշխատանքն արդյունավետ է եղել, քանի որ թիմին ավելի են ճանաչել ու հարգել:

Ցավոք, ժամանակները փոխվել են: Նեյմարի գործով ակումբների ու դատախազության միջև կնքված համաձայնագիրն ամոթ է, որ հավերժ արատավորում ու գետնով է տալիս ակումբը բարձր անունը»,- Football Espana-ն փոխանցում է Լապորտայի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ