Ժոան Լապորտա. «Բարսելոնան» 17 մլն եվրո է առաջարկում Կրիշտիանո Ռոնալդուի համար

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան ասել է, թե ինչպես ժամանակին կատալոնական գրանդը չկարողացավ ձեռք բերել Կրիշտիանո Ռոնալդուին:

«Այդ ժամանակ մենք գնեցինք Ռոնալդինյոյին, Մարկեսին և Կուարեժմային: Մենք փորձում էինք նորից հավաքել թիմը: Ես բանակցություններ եմ վարել «Սպորթինգի» հետ, մինչ Ռոնալդուի «ՄՅՈՒ» տեղափոխվելը: Նաև խոսել եմ նրա գործակալի հետ, ով նաև ցանկանում էր մեզ վաճառել Դեկուին:

«Մենք ասեցինք, որ չենք կարող վերցնել Դեկուին, քանի որ այդ պահին չէինք կարող թույլ տալ դա մեզ, և նա ասաց, որ ունի մի տղա, Ռոնալդուն: Մենք նրա համար առաջարկեցինք 17 եվրո, բայց պորտուգալացին 19 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»,- ասել է Լապորտան:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ