Ժիրուն գոլ չի խփել «Արսենալի» վերջին 20 խաղերից 19-ում

Լոնդոնի «Արսենալի» 29-ամյա հարձակվող Օլիվյե Ժիրուն «Սանդերլենդի» հետ հանդիպմանը խաղադաշտում անցկացրեց 71 րոպե, սակայն չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:

Ութ խաղ անընդմեջ ֆրանսիացին չի կարողանում գոլի հեղինակ դառնալ:

Վերջին 20 խաղում Ժիրուն կարողացել է միայն երկու գոլ խփել, երկուսն էլ՝ գավաթային խաղում «Հալ Սիթիի» դարպասին:

Հատկանշական է, որ ընթացիկ մրցաշրջանի 50 պաշտոնական խաղում Օլիվյե Ժիրուն, չնայած վերջին շրջանում ոչ արդյունավետ ցուցանիշին, դարձել է 20 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ