«Ժետիսուն» դուրս է մնացել Ղազախստանի Պրեմիեր լիգայից, Նարեկ Բեգլարյանը կարմիր քարտ է ստացել

Ղազախստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 32-րդ տուրում «Ժետիսուն» ընդունել էր «Ակժայիկին»: Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2-0 հաշվով:

«Ժետիսուի» կազմում հանդիպմանը մեկնարկից մասնակցել է 31-ամյա հայ հարձակվող Նարեկ Բեգլարյանը, որը 51-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել՝ իր թիմին թողնելով 10 հոգով:

32-րդ տուրից հետո «Ժետիսուն» վաստակած 31 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականն ու դուրս մնացել Պրեմիեր լիգայից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ