Ժերար Պիկեն որոշել է լրատվամիջոց ստեղծել

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն իր թվիթերում գրել է, որ պատրաստվում է ստեղծել նոր լրատվամիջոց։

«Առաջիկա ամիսներին իմ նպատակն է ստեղծել լրատվամիջոց, որը կլինի տարբեր, կոկիկ, հավաստի, և խաղացողների համար։ Ես հոգնել եմ»,-գրել է Պիկեն։

Իսպանացու զայրույթի պատճառն այն է, որ մի շարք լրատվամիջոցներ տարածել էին լուսանկար և գրել, թե ֆուտբոլիստը տուգանվել է 190 կմ/ժ արագությամբ երթևեկելու համար։ Պիկեն նշել է, որ դա հերյուրանք է։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ