Ժերար Պիկեն նշել է ԵՎՐՈ-2016-ի չորս ֆավորիտներին

Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն նշել է, որ Իտալիան ու Ֆրանսիան հանդիսանում են ԵՎՐՈ-2016-ում չեմպիոնության ֆավորիտներ: Պիկեի խոսքերով՝ ֆրանսիացիները ցույց չեն տալիս որակյալ ֆուտբոլ, բայց հասնում են արդյունքի:

«Ինձ անհանգստացնում է Իտալիայի հավաքականը: Ֆրանսիացիները տանն են խաղում, հաղթում են, թեև որակյալ ֆուտբոլ չեն խաղում: Գերմանացիները միշտ էլ ֆավորիտներ են, սակայն կառանձնացնեի նաև Խորվաթիայի հավաքականին: Նրանք շատ լավ ֆուտբոլ են ցուցադրում»,-ասել է Պիկեն:

Նշենք, որ Խորվաթիան ու Իսպանիան հանդիպում են այսօր՝ 23:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ