Ժերար Պիկեն նշել է երեք ամենաուժեղ հարձակվողներին, ում դեմ խաղացել է

«Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն խոսել է այն մասին, թե ովքեր են եղել ամենաուժեղ հարձակվողները, ում դեմ երբևէ խաղացել է:

Պիկեն նշել է երեք հարձակվողների անուններ՝ Դիդյե Դրոգբա, Կրիշտիանու Ռոնալդու ու Ռոբերտ Լևանդովսկի:

Դրոգբայի մասին խոսելիս Պիկեն ասել է. «Նա ուներ ամեն ինչ, ինչ պետք է իսկական հարձակվողին»:

Պիկեն նաև գովեստի խոսքեր է շռայլել Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին՝ նշելով. «Ռոնալդուն պատմության մեջ մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա իսկապես կատարյալ ֆուտբոլիստ է, ով խաղադաշտում կարող է անել ամեն ինչ»:

Եվ վերջում Պիկեն բարձր է գնահատել «Բավարիայի» առաջատար Ռոբերտ Լևանդովսկու խաղը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ