Ժերար Պիկե. «Կարծում եմ՝ նրանք կարող են հաղթել Չեմպիոնների լիգան»

«Բարսելոնա» – «Յուվենտուս» խաղից հետո (0-0) կատալոնացիների պաշտպան Ժերար Պիկեն գովասանքի խոսքեր է ասել մրցակցի հասցեին:

«Յուվենտուսը» հիանալի թիմ է, ու ընհանուր առմամբ, այս դիմակայությունում նրանք ավելի ուժեղ էին: Նրանք վաստակեցին հաջորդ փուլի ուղեգիրը, և ես նրանց լավագույնն եմ ցանկանում, որովհետև նրանք կարող են հաղթել Չեմպիոնների լիգան:

Մենք կարող էինք պահեր ստեղծել, բայց ստիպված էինք լեռ մագլցել: Նրանք իտալացիներ են, գիտեն, թե ինչպես պաշտպանվել, նրանք դրա մասնագետներն են: Նրանք եկել էին այստեղ խաղալու իրենց ֆուտբոլը ու դա հաջողվեց:

Այս պարտության հետ դժվար էր համակերպվել, բայց երկրպագուները շարունակում էին երգել, նրանք հիանալի էին:

Ինչ վերաբերում է «Ռեալի» հետ խաղին, մենք գնալու ենք «Բեռնաբեու» կռվելու ու փորձելու հաղթել: Վերջին տարիներին մենք այնտեղ լավ ենք խաղում, ու նույնիսկ եթե լավագույն մարզավիճակում չենք, կարող ենք հաղթել»,-ասել է Պիկեն BeIN Sports-ի եթերում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ