Ժերար Պիկե. «Խոստովանում եմ, որ գիտակցաբար եմ հրահրում «Ռեալի» ֆուտբոլիստներին»

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ երբեմն միտումնավոր է հրահրում «Ռեալի» ֆուտբոլիստներին: Իսպանացին կարծում է, որ դա օգնում է ավելի սրել իրենց միջև հանդիպումները:

«Խոստովանում եմ, որ ինձ հաճելի է հրահրել, ստեղծել մարզական զայրույթ և լարվածություն: Եկեք ընդունեnք, որ առանց դրա ֆուտբոլը այդքան էլ հետաքրքիր չի լինի: Եթե չլինի «Բարսայի» և «Ռեալի» հետաքրքրությունը, ապա այն տպավորությունը չի լինի, որ այդ հանդիպումը ինչ-որ բան է որոշում: Չնայած որ ես ինձ փորձում եմ զսպել, քանի որ շատ դեպքերում քաոսային իրավիճակ է ստեղծվում»,- ասել է Պիկեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ