Ժերար Դելոֆեուն կարող է վերադառնալ Իսպանիա

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսն ասել է , որ ակումբը ցանկանում է այս ամռանը թիմի կազմ վերադարձնել Ժերար Դելոֆեուին:

Ֆերնանդեսի խոսքով կատալոնական ակումբը մինչ հունիսի վերջ հնարավորություն ունի գնել Դելոֆեուին 12 մլն. եվրո արժողությամբ:

Իսպանացին այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս իտալական «Միլանում»: 13 խաղում Դելոֆեուն դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, ինչը չի վրիպել նրա նախկին ակումբի ուշադրությունից:

«Դելոֆեուն լավ տարբերակ է ակումբի ապագայի համար, և մենք կփորձենք նրան հետ բերել հաջորդ մրցաշրջանում առաջին թիմում խաղալու համար»,- TV3-ի հետ հարցազրույցում նշել է կատալոնացիների սպորտային ղեկավարը:

Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստին գնելու դեպքում «Բարսելոնան» պետք է սպասի ևս մեկ տարի նրան նորից վաճառելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ