«Զենիթ-2» – «Վոլգա»՝ 1:1. Սարկիսովն ու Մինոսյանը մասնակցեցին խաղին

Ռուսաստանի Ազգային լիգայի 31-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» հյուրընկալվեց «Զենիթ-2»-ին: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Խաղին ամբողջությամբ մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ու «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը: Վերջինս 27-րդ րոպեին զգուշացվեց՝ ստանալով դեղին քարտ:

Նշենք, որ երկրորդ խաղակեսի սկզբում «Վոլգայի» կազմում խաղադաշտ դուրս եկավ նաև Արթուր Մինոսյանը:

31-րդ տուրից հետո «Վոլգան» 43 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ