Զավեն Անդրիասյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տանում Եվրոպայի անհատական առաջնությունում

Կոսովոյում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Շաբաթ օրը կայացել է 3-րդ տուրը:

Հայ շախմատիստներից 3-րդ տուրում հաղթանակ են տարել Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը և Գաբրիել Սարգսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանը միմյանց միջև կիսել են միավորը, իսկ Արման Փաշիկյանը ոչ ոքի է խաղացել Սարացի Նդերիմի հետ: Սամվել Տեր-Սահակյանը և Հրանտ Մելքումյանը պարտություն են կրել:

Հայաստանի չեմպիոն Զավեն Անդրիասյանը այժմ այն 9 շախմատիստների թվում է, ովքեր արձանագրել են 100 տոկոսանոց արդյունք: Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանը ունեն 2.5-ական միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ