Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի համալսարանական խաղերի կայծակնային շախմատի չեմպիոն

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվում են Եվրոպայի համալսարանական մարզական 3-րդ խաղերը: Համալսարանական խաղերում Հայաստանը ներկայացնում են շախմատիստներ Զավեն Անդրիասյանն ու Հովհաննես Գաբուզյանը:

Կայծակնային շախմատի մրցաշարում Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր՝ դառնալով չեմպիոն, իսկ Գաբուզյանը 6,5 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը:

Անցկացվում են նաև արագ շախմատի պարտիաներ: 9 տուրից բաղկացած մրցաշարի 7 տուրերը կայացել են: Հովհաննես Գաբուզյանը 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Զավեն Անդրիասյանը 1 միավոր է զիջում Գաբուզյանին ու ընթանում է երկրորդ տեղով:

Նշենք, որ կայծակնային շախմատի մրցաշարին մասնակցել է 33 շախմատիստ, իսկ արագ շախմատի մրցաշարին մասնակցում է 38 շախմատիստ:

Կայծակնային շախմատի ամփոփիչ աղյուսակ

Արագ շախմատի ընթացիկ աղյուսակ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ