«Զարյայի» ֆուտբոլիստը ցանկանում է Մխիթարյանի հետ մարզաշապիկ փոխանակել

Դոնեցկի «Շախտյորի» 25-ամյա կիսապաշտպան Դմիտրի Գրեչիշկինը, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Լուգանսկի «Զարյայի» կազմում, խոսելով «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջիկա խաղի մասին, անդրադարձել է նաև անգլիական ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Ցանկանում եմ մարզաշապիկ փոխանակել Հենրիխ Մխիթարյանի հետ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից հետո:

Հենրիխի հետ ծանոթացել եմ «Շախտյորում»: Կցանկանայի ևս մեկ անգամ հանդիպել նրան խաղադաշտում ու շփվել:

Ցանկացած ֆուտբոլիստ ուզում է խաղալ բարձր մակարդակով, երազում է հանդես գալ այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է:

Մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ «Զարյա» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղ կարող է լինել. դա կարծես համակարգչային տարբերակով լինի: Եթե անկեղծ, ապա չեմ երազել «Օլդ Թրաֆորդում» խաղալու մասին, բայց հուսով եմ՝ կխաղամ»,- ասել է Գրեչիշկինը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ