«Յուվենտուսը» նոր առաջարկ է կատարել «Վալենսիային»

«Յուվենտուսը» շարունակում է բանակցություններ վարել «Վալենսիայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշի տեղափոխության շուրջ:

Թուրինյան ակումբի մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին Ֆրանսիայում հանդիպել է «Վալենսիայից»  իր գործընկեր Խեսուս Գարսիայի հետ՝ քննարկելու պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերը:

Իսպանական ակումբը չի ցանկանում բաժանվել Գոմեշից ավելի քիչ, քան 60 միլիոn եվրոյի դիմաց, որն էլ դժվարեցնում է բանակցությունների ընթացքը:

«Յուվենտուսը, իր հե8թին, պատրաստ  է բարելավել իր առաջարկը մինչև 40 մլն եվրո:

Հիշեցնենք՝ Անդրե Գոմեշի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ