«Յուվենտուսը» գնդակ բաց չի թողել 10 խաղ անընդմեջ և սահմանել Ա Սերիայի նոր ռեկորդ

«Յուվենտուսը» սեփական հարկի տակ Իտալիայի առաջնության 29-րդ տուրում պարտության է մատնել  «Սասուլոյին»(1-0)՝ անառիկ պահելով  սեփական դարպասը 10 խաղ անընդմեջ: Այսպիսով, «Ծեր սինյորան»  Սերիա Ա-ում նոր ռեկորդ է սահմանել:

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուջի Բուֆոնը գնդակ բաց չի թողնում արդեն 926 րոպե և այսօր այս ցուցանիշով դուրս է եկել 2-րդ տեղ՝ գերազանցելով Դինո Դեոֆային: Իսկ առաջին տեղում «Միլանի» նախկին դարպասապահ Սեբաստյան Ռոսին է , ով գնդակ չի ընդունել 929 րոպե 1993/94 մրցաշրջանում: Այսպիսով 30-րդ տուրում  38-ամյա դարպասպահ Բուֆոնը կարող է գերազանցել այս ռեկորդը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ