«Յուվենտուսն» Իբրահիմովիչին տարեկան 7 միլիոն եվրո է առաջարկում

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ Իտալիա:

Sport Mediaset-ի տեղեկություններով՝ Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Իբրահիմովիչին և նրա գործակալ Մինո Ռայոլայի միջոցով Զլատանին տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել:

Բանակցությունները դեռևս մեկնարկային փուլում են և հեռու են վերջնական արդյունքից, սակայն Իբրահիմովիչի տեղափոխությունը թուրինյան ակումբ շատ ավելի հավանական է համարվում, քան ՊՍԺ-ի մյուս ֆուտբոլիստների՝ ի դեմս Էդինսոն Կավանիի:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի ու Իբրահիմովիչի պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ