«Յուվենտուսի» պատշպանը վնասվածքի պատճառով լքել է Իտալիայի հավաքականի ճամբարը

Իտալիայի Ա սերիայի «Կիևոյի» դեմ խաղում «Յուվենտուսի» պաշտպան Անդրեա Բարձալին ուսի վնասվածք է ստացել: Արդեն 4-րդ րոպեին ֆուտբոլիստը լքել է խաղադաշտը և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրան օգնություն են ցուցաբերել:

Առայժմ հայտնի չէ, թե ինչքան կպահանջվի Բարձալիի վերականգնման համար, սակայն ֆուտբոլիստը բաց կթողնի Իտալիայի հավաքականի առաջիկա խաղերը Լիխտեյնշտեյնի ու Գերմանիայի ընտրանիների դեմ: Նրա փոխարեն արդեն հավաքական է հրավիրվել «Ֆիորենտինայի» պաշտպան Դավիդե Աստորին:

Նշենք, որ Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Իտալիայի հավաքականը Լիխտեյնշտեյնի հետ հանդիպելու է նոյեմբերի 12-ին, իսկ Գերմանիայի հետ ընկերական խաղը կկայանա նոյեմբերի 15-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ