«Յուվենտուսի» պաշտպանը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, կողմերը արդեն համաձայնեցրել են իտալացու տրանսֆերը: Թուրինյան գրանդը Բոնուչիի տրանսֆերից կստանա 60 մլն եվրո, իսկ ահա ֆուտբոլիստը անգլիական գրանդում տարեկան կվաստակի 8 մլն եվրո:

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Բոնուչին բոլոր մրցաշարերում անցկացրել է 64 հանդիպում, աչքի ընկել 4 անգամ և կատարել 2 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ