«Յուվենտուսի» նախագահ. «Մորատայի հարցը «դամոկլյան սուր» է մեր գլխին»

«Յուվենտուսի» նախագահ Ջուզեպե Մարոտան խոսել է թիմի հարձակվող Ալվարո Մորատայի շուրջ ստեղծված իրադրության ու նրա՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին։

«Այն իրավունքը, որ «Ռեալն» ունի, ըստ որի կարող է հետ գնել Մորատային, «դամոկլյան սուր» (թվացյալ բարեկեցության պայմաններում մեկի գլխին կախված մշտական սպառնալիք – խմբ.) է մեր գլխին։ Մենք բոլորս ենք տուժում դրանից, բայց ելք չկա։

Կարող եմ ասել միայն այն, որ մենք ձեռք բերեցինք երիտասարդ, խոստումնալից հարձակվողի ու նրանից իսկական աստղ ստացանք։ Մենք շատ ենք հպարտանում Ալվարոյով։ Մորատայի ապագան կքննարկենք մադրիդցիների հետ շատ շուտով։ Եթե հնարավոր լինի, կուզենայինք նրան պահել մեր թիմում»,- ասել է Մարոտան։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ