«Յուվենտուսի» կիսապաշտպանը բաց կթողնի կես տարի

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Կլադիո Մարկիզոն շարքից դուրս է մնացել 6 ամսով:  Վերջինիս պատռել էր ձախ ծնկի խաչաձև հյուսվածքներն  Ա Սերիայի «Պալերմոյի» դեմ խաղի ժամանակ:

Այսօր առավոտյան ֆուտբոլիստին վիրահատել են Թուրինի հիվանդանոցներից մեկում: Վիրահատությունը հաջող է ընթացել և կիսապաշտպանի լիովին ապաքինման համար անհրաժեշտ կլինի կես տարի:

Նշենք՝ իտալացի ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 32 հանդիպմանը՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ