«Յուվենտուսի» հարձակվողը կարող է հերթական խաղը բաց թողնել

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Հիգուայինը կարող է բաց թողնել «Ջենոայի» դեմ հանդիպումը:

Հիշեցնենք, որ ազդրի վնասվածքի պատճառով արգենտինացին չմասնակցեց «Սևիլիայի» դեմ խաղին:

Football Italia-ն հայտնում է, որ Հիգուայինն այսօրվա մարզումն անցկացրել է անհատական ծրագրով և կարող է բաց թողնել «Յուվենտուսի» առաջիկա խաղը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ