«Յուվենտուսի» ֆուտբոլիստը կարող է բաց թողել «Ռեալի» դեմ խաղը

«Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան, որը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մոնակոյի» դեմ պատասխան հանդիպման ժամանակ, կարող է բաց թողել ՉԼ-ի եզրափակիչ հանդիպումը «Ռեալի» դեմ:

«Խեդիրայի մասնակցությունը Իտալիայի գավաթի եզրափակչին բացառված է: Մենք շարունակում ենք հետևել նրա առողջական վիճակին: Տեսնենք՝ կկարողանա Խեդիրան մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակչին»,-Goal-ն է փոխանցում թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի խոսքերը:

Այսպիսով, գերմանացին բաց կթողի Իտալիայի գավաթի եզրափակիչը «Լացիոյի» դեմ, ինչպես նաև չի կարողանա օգնել թիմին Ա Սերիայի 2 հանդիպմանը, այդ թվում՝ «Ռոմայի» հետ դիմակայությանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ