«Յուվենտուսի» երկրպագուները հրաժեշտ են տալիս Մորատային

«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Ծեր սինյորայից»: Սոցիալական կայքերում տարածվում են տարբեր լուսանկարներ, որտեղ երկրպագուները հրաժեշտ են տալիս Ալվարո Մորատային: Յուրաքանչյուր լուսանկար ունի հետևյալ գրառումը ՝ «Adios, amigo» («Ցտեսություն, ընկեր»):

Վերջին տեղեկությունների համաձայն Ալվարո Մորատան կվերադառնա «Ռեալ»: Սակայն իսպանացին չի պատրաստվում հանդես գալ մադրիդյան ակումբի կազմում և ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի այլ ակումբ:

23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը» և ՊՍԺ-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ