«Յուվենտուսի» երկրպագուները անհանգստացած են Հիգուաինի մարզավիճակով (Լուսանկարներ)

«Յուվենտուսի» նորեկ Գոնսալու Հիգուաինը «Վեսթ Հեմի» դեմ խաղում նշեց իր նորամուտը, որի ընթացքում աչքի չընկավ արդյունավետ գործողություններով:

Դեռ ավելին, արգենտինացի ֆուտբոլիստը իր մարզավիճակով ցնցեց «ծեր սինյորայի» երկրպագուներին:

28-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում հայտնվեց ավելորդ քաշով, մինչդեռ Իտալիայի առաջնության մեկնարկին մնացել է 12 օր: Իսկ թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խաղից հետո խոստովանել է, որ ֆուտբոլիստը իր լավագույն մարզավիճակում չէ:

Հիշեցնենք՝ Հիգուաինը «Նապոլիից» տեղափոխվեց «Յուվենտուս» 90 մլն. եվրոյի դիմաց:

CpUSx9EXgAQcboa

Higu

higu2

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ